• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Բանտ

Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ` ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:

Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները “համահունչ են” վերը ներկայացված պայմաններին:

Ներսես Պողոսյանը դադարեցնում է հացադուլը և ջրադուլը

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Ներսես Պողոսյանի hայտարարությունը.

«Ես դադարեցնում եմ հացադուլը և ջրադուլը:

Ես չեմ ցանկանում իմ արդարացի և օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ իմ ընտանիքի համար:

Ես խոսք ունեմ ասելու, հատկապես դատարանում և ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ:

Պայքարս շարունակելու եմ:

Տառապանքով վաստակած արդարությունը առավել քաղցր է լինելու»:

Ներսես Պողոսյանի պաշտպաններն արձագանքել են գլխավոր դատախազի հայտարարությանը

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

Մեր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի հացադուլի 28-րդ օրը այդ փաստին արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:
     Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:

     Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց:
     Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ և/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, և անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսևորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:

Արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը շատ հյուծված է

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Ներսես Պողոսյանի հացադուլի 25-րդ օրն է: Նա շարունակում է հուսալ, որ արդարությունը կկայանա և իր նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցը՝ կալանավորումը կվերացվի: Նշենք նաև, որ Ներսես Պողոսյանը գտնվում է շատ հյուծված վիճակում: Այդ մասին տեղեկացնում է Ներսես Պողոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:

Ներսես Պողոսյանն անազատության մեջ է գտնվում 2016 թվականի մայիսի 31-ից:

Ներսես Պողոսյանի պաշտպանների հայտարարությունը

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

2016 թվականի դեկտեմբերի 15-ից (21 օր) «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նրա բողոքն ուղղված է դատարանների կողմից իր կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը: Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատարանը երկարացրել է գրության հիման վրա, ինչը վերաքննիչ քրեական դատարանը (վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը մինչ օրս չի տրամադրվել Ներսեսին կամ նրա պաշտպաններին) օրինական է համարել:



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”