• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Կալանավոր Հրաչյա Գևորգյանի նամակը

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Բանտ

hrach«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը հերթական անգամ նամակ է փոխանցել Հելսինկյան ասոցիացիային: Այս նամակը վերաբերում է Հրաչյա Գևորգյանի թունավորման դեպքին, որը մինչ օրս չի բացահայտվել: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Նոնո Սերգեևնան և Արմենը՝ իր  տեղեկալը, որի ազգանունը չգիտեմ, նրանք են ինձ թույնողները, ներարկողները, բայց ո՞ւմ հրամանով են դա արել, էդ արդեն իրենք կասեն: Հիմա էլ այդ բժիշկները նոր լուրեր են տարածել՝իբրև թե ինձ սխալ բուժում են արել: Դրա պատճառով է, որ չեմ կարողանում քայլեմ ու խոսեմ: Նաև ասեմ, որ մի տարուց ավել է, որ գրում եմ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց մինչև այսօր ոչ մի դրական բան, ոչ մի շարժ չի լինում, ինչից էլ պարզ երևում է, որ թե՛ դատախազին, թե՛ քննիչներին կաշառել են: Միայն  գլխավոր դատախազությունից ձևական թղթեր են գալիս, որ հարցաքննեք տուժող Հրաչ Գևորգյանին: Բայց այսքան  ժամանակ ո՛չ քննիչ, և ոչ էլ դատախազ, չի եկել ինձ հարցաքննելու: Նույնիսկ թուրքը չէր անի այդպիսի բան՝ թույնեն, ինչի պատճառով էլ  2015 թվականի փետրվարից  ո՛չ կարողանում եմ քայլել, ոչ էլ՝ խոսել»



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”