• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դարձյալ բռնության է ենթարկվել

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Խոշտանգումներ

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դարձյալ ենթարկվել է բռնության: Այդ մասին տեղեկացել է նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը: Փաստաբանը, երբ փորձելէ  հանդիպել Գևորգյանի հետ, վերջինիս հայտնել են, որ Գևորգյանին արդեն տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Սակայն, Նինա Կարապետյանցը  հանդիպում է  պահանջել ՔԿՀ-ի ղեկավարության հետ և հանդիպելով ՔԿՀ պետի տեղակալին՝ պահանջել է ապահովել իր և Գևորգյանի հանդիպումը:

Պետի տեղակալի հրահանգով Կարապետյանիցն ուղեկցել են «բոքսեր», որտեղ Նինա Կարապետյանցը տեսել է, որ Հրաչյա Գևորգյանը կիսաթև, բարակ շապիկով և կիսանդրավարտիքով, ոտաբոբիկ պառկած է բետոնե հատակին:

Փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ է նա գտնվում այդպիսի վիճակում, Գևորգյանը հայտնել է, որ իրեն անկողնուց պառկած ժամանակ հանել են և հատակին քարշ տալով տեղափոխել են «բոքսեր», որպեսզի այնտեղից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:

Փաստաբանի պահանջով Հրաչյա Գևորգյանին բերել են իր հագուստն ու կոշիկները: Մինչ այդ փաստաբանը փորձել է Գևորգյանին իր ուժերով հատակից բարձրացնել, սակայն, չի կարողացել և ստիպված է  եղել դիմել ՔԿՀ-ի աշխատակիցներին, որոնք մինչև այդ չէին արձագանքել Գևորգյանի խնդրանքին՝ օգնել իրեն:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ է  գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գևորգյանը տեղաշարժվում է սայլակով:





                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”