• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Դատարանում կհարցաքննվի քննչական խմբի ղեկավարը: Տեսանյութ

Հեղինակ՝ Nina вкл. . Опубликовано в Բանակ

dataxaz ijevanՆոյեմբերի 8-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել  է Արտակ և Կառլեն Սարգսյանների և Մանուկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:  Դատարանը հետազոտել է քրեական գործում առկա նյութերը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտվել և ներկայացվել են նոր ապացույցներ: Մասնավորապես` պաշտպան Աթոյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ քրեական գործում առկա է Դ.Մկրտչյանի կողմից հանցագործության մասին մի քանի հաղորդում, որոնցից մեկի վրա բացակայում է կնիքը, մյուսի վրա ստորագրությունը, ինչպես նաև ներկայացրել է երկու դատական ակտ, որով հիմնավորվում է, որ տուժողը` Դ.Մկրտչյանը,  նախկինում էլ է բռնության ենթարկել զինվորներին: Պաշտպան` Անի Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժիշկը եզրակացությամբ չի արձանագրել իր պաշտպանյալի հայտարարությունը այն մասին, որ հարված է ստացել Դ.Մկրտչյանի կողմից և  իր վնասվածքները առաջացել են այդ հարվածից, որպես ապացույց ներկայացնելով իր իսկ կողմից կազմված արձանագրությունը, ստորագրված նաև փորձագետի կողմից, որը վերջինս կատարել էր Կառլեն Սարգսյանի դատաբժշկական փորձաքննության ժամանակ, կանխատեսելով այդ հայտարարությունը անտեսելու հանգամանքը: Ի դեպ մեղադրողը կրկին աչքի ընկավ իր ագրեսիվ վարքագծով: Ավարտելով քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, դատարանը դատաքննությունը լրացնելու պատճառաբանությամբ որոշել է դատարան հրավիրել և հարցաքննել քննչական խմբի ղեկավարին և տուժողին: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 19-ին:

 

 

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի:



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”