• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Բանակ

Բողոքի ակցիա նախագահականի դիմաց

Հեղինակ՝ Arman Veziryan вкл. . Опубликовано в Բանակ

2011թ. հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 13:00-ին, "Բանակն իրականում" խումբը կազմակերպել էր ակցիա, որին մասնակցեցին բանակում զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, իրավապաշտպանները և լրագրողները:

Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին

Հեղինակ՝ Arman Veziryan вкл. . Опубликовано в Բանակ

լուսանկարը www.epress.am-իԱնցյալ տարվա ամռանը հայաստանյան բանակում գրանցված մի շարք աղմկահարույց  դեպքերից հետո տիրող հարաբերական անդորրը մի քանի համակարգային փոփոխությունների արդյունք էին: Այնուամենայնիվ, այդ վիճակը չէր կարող երկար տևել: Անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում հայաստանյան բանակում զինծառայողների մահվան դեպքերին` այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Խելագարված զինվորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Հեղինակ՝ Arman Veziryan вкл. . Опубликовано в Բանակ

Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել:Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միայն այսօր՝ նրանից հետո, երբ Հովհաննես Վարդանյանի մասին գրեցին զանգվածային լրատվամիջոցները:

Լեռնային Ղարաբաղում ժամկետային զինծառայող է մահացել

Հեղինակ՝ Arman Veziryan вкл. . Опубликовано в Բանակ

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:

Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամայանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին: "Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը եւ ինձ մղկտացնեին", - պնդում է մայրը:

Տիգրան Օհանջանյանի գործը (տեսանյութ)

Հեղինակ՝ Arman Veziryan вкл. . Опубликовано в Բանակ

2007 թվականի օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Կարճաղբյուրի զորամասում սպանվել է ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը: Դեպքի առթիվ 2007 թվականի օգոստոսի 31-ին քրեական գործ է հարուցվել, և նախաքննություն է ձեռնարկվել: Նախաքննությունը տևել է մոտ 1 տարի 1 ամիս/ քննիչ` Գնել Մանուկյան/: Արդյունքում մահվան պատճառ է արձանագրվել էլեկտրահարումը, և մեղադրանք է ներկայացվել զորամասի կապի հանգույցի աշխատակիցներ Կարեն Թովմասյանին և Ռուստամ Ասատրյանին:



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”