• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Սպանության մեղադրանք առանց ապացույցների. Տեսանյութ

Հեղինակ՝ Nina вкл. . Опубликовано в Ոստիկանություն

iso2014 թվականի հունվարի 27-ին Սարյան և Արամի փողոցի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո ստանալով օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ա.Սաֆարյանի սպանությունը հնարավոր է կազմակերպած լինեն Մովսես Ներսիսյանը, Իսրայել Սարգսյանն ու Տիգրան Ասատրյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին ու Տիգրան Ասատրյանին, իսկ Մովսես Ներսիսյանին չեն հայտնաբերել։
Ըստ նախաքննության մարմնի Ի.Սարգսյանը իր ընկեր Մ.Ներսիսյանին պատվիրել է կատարել Ա.Սաֆարյանի սպանությունը, այնուհետև իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ անձամբ սպանել է Մ.Ներսիսյանին, որի մասին տեսանյութը տարածվել էր ՀՀ ոստիկանության կայքում: Այդ փաստի առթիվ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով, Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:
Մինչդեռ Ի.Սարգսյանի շահերի պաշտպան` Գայանե Գալոյանը, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին տրված հարցազրույցում ներկայացրել է նախաքննության մարմնի խախտումները, վերջինս հայտնել է, որ նախաքննության մարմինը առանց ապացույցների իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրել և կալանավորել, որի առթիվ առաջիկայում պատրաստվում է նախաքննության մարմնի գործողությունները վիճարկել դատարանում: Ըստ փաստաբանի Մ.Ներսիսյանի դին են փնտրում, բայց կարծում է վերջինս կենդանի է և պետք չէ փնտրել նրա դիակը: Եվ այդ պայմաններում, երբ չի հայտնաբերվել դիակը, անձին մեղադրանք են առաջադրել սպանության համար, չունենալով որևէ ապացույց, ականատես: Գ.Գալոյանը նաև հայտնեց, որ նախաքննության մարմինը սահմանափակել է Ի.Սարգսյանի հարազատների հետ տեսակցության իրավունքը, որը վերջինս դիտում է, որպես հոգեբանական ճնշում իր պաշտպանյալի նկատմամբ, ինչպես նաև խախտել է անմեղության կանխավարկածը, հանրությանը տեղեկություն տարածելով և բերման ենթարկվածներին ներկայացնելով, որպես հանցագործությունը կատարած անձանց:
Մանրամասները դիտեք տեսանյութում:






                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”