• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Ասուլիս Կ․Կունգորցեվի եվ Հ․Աղամալյանի գործերով․ Տեսանյութ

Հեղինակ՝ Nina вкл. . Опубликовано в Ոստիկանություն

10717521 825961500759480 76194735 nԱյսօր Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը և Հելսինկյան ասոցիացիայի նախագահ՝ Միքայել Դանիելյանը ներկայացրեցին  երկու աղմկահարույց սպանության գործերով  նախաքննության ընթացքում թույլ տրված սխալներն ու թերությունները, ինչպես նաև փաստարկներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ թե Կարեն Կունգորցևին, թե Հայկ Աղամալյանին սպանության հոդվածով անհիմն մեղադրանք են առաջադրել ։



Հիշեցնենք․ Կարեն Կունգորցևին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով՝ 2013թ. հոկտեմբերի 12-ում Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, որի արդյունքում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձեռբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը:

Շուրջ 10 ամիս Կունգորցևին անհիմն կալանքի տակ պահելուց հետո, այժմ դիտավորյալ սպանության հոդվածը փոխարինվել է սպանության փորձ կատարելու հոդվածով: Սույն թվականի օգոստոսի 26-ին գործով ձերբակալվել է  նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար

Հայկ Աղամալյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 13141613 քրեական գործով մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով` 2013թ ապրիլի 9-ին(նախագահի երդմնակալության օրը)` ժամը 15:15-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի 72-րդ շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու և այդ ընթացքում նույն դանակով Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակի աջ շրջանին հարվածելու և նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու համար:

Բանախոսները զուգահեռներ անցկացրեցին երկու գործերի միջև, երկու գործով էլ հանցագործության գործիքը՝ դանակը, չի հայտնաբերվել, երկու մեղադրյալներն էլ ենթարկվել են խոշտանգումների, բաժին բերման ենթարկվելուց չեն ունեցել փաստաբան և օրինական ներկայացուցիչ /մեղադրյալներն անչափահաս են/, երկու գործով էլ չկա ուղղակի ապացույց ինչը կհիմնավորեր Կ․Կունգորցևի և ՀԱղամալյանի կողմից սպանություն կատարելու փաստը։

 Ի դեպ, նախաքննության մարմնի կողմից նման գործերով այս ոճով նախաքննություն անցկացնելը նորություն չէ, դեռևս 2010 թվականին Վռամ Բաղդասարյանին առաջադրվեց մեղադրանք սպանության հոդվածով և դատապարվեց  14 տարվա ազատազրկման, մինչդեռ քրեական գործի նյութերով հիմնավորվում էր, որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անհիմն է։
       
Մամուլի ասուլիսի մանրամասները դիտեք տեսանյութում։












                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”