• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ», ԹԵ՞ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՃՈ ԱԿՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Հեղինակ՝ Gayane Khachatryan вкл. . Опубликовано в Ոստիկանություն

polՍույն թվականի հունվարին ուժի մեջ մտավ ՀՀ ազգային ժողովի կողից 17.12.2014 թ-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-249-Ն ՀՀ օրենքը, համաձայն որի «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածը, որով նախատեսված է դրամական պահանջների կատարման կարգը, փոփոխվեց, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվեց՝


1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
2․ Վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

ՀՀ ոստիկանության ՃՈ սա ներկայացրեց, որպես մեծահոգություն վարչական պատասխանատվության ենթարկված վարորդների նկատմամբ, «զիջեց» և այսպես ասած «համաներում» հայտարարեց մինչև 2012 թվականը կայացված ՃՈ ակտերով բռնագանձված գումարները, իսկ մինչև 2015 թ-ի հունվար ամիսը կայացված վարչական ակտերով վեց ամիս ժամկետ տրվեց առանց տուգանքների և կատարման ծախսերի չվճարված ակտերով մայր գումարները վճարելու համար:

Մինչդեռ ՎԻՎ օրենսգրքի 302 հոդվածով նախատեսված է վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը, համաձայն որի՝
«Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 123.6, 123.7, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 1292, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15 և 189.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Փաստացի սույն թվականի հունվարից ուժի մեջ մտած որոշմամբ, ՃՈ ոչ թե զիջում է 2012, 2013 և 2014 թվականի սկզբի կայացրած ակտերով տուժանքերն ու հարկադիր կատարման համար նախատեսված ծախսերը, այլ այդպիսով բռնագանձում է վաղեմության ժամկետն անցած վարչական ակտերով տուգանքերը: Մինչ օրս շատ վարորդներ դեռ ստանում են 2012-2013 թվականների վարչական ակտերի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումները, որոնք ոչ միայն պատշաճ ձևով չեն հանձնվել վարորդներին, այլ ներկայացվել են կատարման՝ վարչական ակտ կայացնելուց հետո մեկ և ավել տարի անց, որը ըստ էության ԴԱՀԿ ծառայությունը պետք է չընդուներ, բայց դա արդեն այլ պատմություն է:






                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”