• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Ընտրություններ

Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ-ի հայցը

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Ընտրություններ

galaՀոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ Թիվ 34 Ընտրատարածքային Ընտրական հանձնաժողովի գործով ևվճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:Նշենք, որ ԳԱԼԱ-ն հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով.

1.Անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները.

2.Անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը:

Ծաղկահովիտում կաշառք բաժանելու վերաբերյալ քննություն է սկսվել

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Ընտրություններ

Caxkahoviti nkarՄեր ունեցած տեղեկություններով՝ այսօր հարցաքննության են հրավիրվել Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Նորաին Հակոբյանը, նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, հանձնաժողովի նախագահը,  քարտուղարը և ևս մեկ անձ:


Վերջիններս հարցաքննության են հրավիրվել ընտրություններից  առաջ ընտրակաշառք բաժանելու գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքներում, այդ թվում՝ Ծաղկահովիտում,  տեղի են  ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել էր երեք թեկնածու՝ անկուսակցական Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ցուցակներում բացակայել են քվեարկողների տվյալները

Հեղինակ՝ Gayane Khachatryan вкл. . Опубликовано в Ընտրություններ

Երևան քաղաքի թիվ 4/20- տեղամասում  7 քաղաքացու անուն չի եղել ընտրացուցակում, նրանց տեղեկացրել են, որ պետք է դիմում ներկայացնեն ոստիկանություն, սակայն վերջիններս ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, հայտնել են,  որ չեն ցանկանում գնալ ոստիկանություն և հեռացել են առանց քվեարկելու:

Թիվ 28/31 տեղամասում ծաղրել  են մեծահասակ քվեարկողին /ով ուներ տեսողության և խոսալու խնդիրներ/, առանց ծրարի քվեարկության թերթիկը տվեն են ծերունուն և երբ վերջինս քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցանկացել է գցել քվեատուփի մեջ, բղավել են՝ սպասի-սպասի, ուր ես առանց ծրարի գցում:

Կուտակումներ ընտրատեղամասերում

Հեղինակ՝ Gayane Khachatryan вкл. . Опубликовано в Ընտրություններ

Երևան քաղաքի թիվ 4/13 տեղամասում 13:00-ի սահմաններում գրանցվել են կուտակումներ, ինչպես նաև 31, 8,4 համարի երթուղայինները մարդկանց են բերել ընտրատարածք, թաղային հեղինակությունները վերահսկել են շարժը, մանրամասները դիտեք սույն հոդվածին կից Կարեն Թովմասյանի հարցազրույցում և humanrightv.am կայքում տեղադրված տեսանյութերում:

Քվեարկողները հայտնաբերել իրենց անվան տակ քվեարկության փաստեր

Հեղինակ՝ Gayane Khachatryan вкл. . Опубликовано в Ընտրություններ

3/21 տեղամասում դիտորդները արձանագրել են այն փաստը որ քաղաքացի Ծովակ Ոսկանյանը ներկայացել է քվեարկության և  տեսել, որ իր փոխարեն ընտրել են արդեն, կազմվել է արձանագրություն, սակայն վերջինս այդպես էլ չի քվեարկել:



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”