• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo

Խորենացի փողոցից ձերբակալված երկու երիտասարդներ ազատ արձակվեցին (տեսանյութ)

Հեղինակ՝ Lilit вкл. . Опубликовано в Դատարաններ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից ազատ արձակվեցին Խորենացի փողոցից ձերբակալված և հինգ ամիս անազատության մեջ գտնվող երկու երիտասարդներ՝ Նարեկ Սարգսյանը և Ալբերտ Ավագյանը: Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի 7 ամիս ժամկետով, սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով  դատարանը  որոշում կայացրեց պատիժը  պայմանականորեն չկիրառել և սահամանել փորձաշրջան 3 տարի ժամկետով, նույն որոշումը կայացվեց նաև Ալբերտ Ավագյանի նկատմամբ և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Նարեկ Սարգսյանի պաշտպանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն է:  

 Նույն գործով անցնող երկու երիտասարդներ Հայկ Հովհաննիսյանի ու Արման Մխիթարյանի նկատմամբ ընտրված խանափման միջոցը կալանավորումը դատարանը թողեց անփոփոխ: Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկում երեք տարի ժամկետով, իսկ Արման Մխիթարյանին որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝  3 տարի վեց ամիս ժամկետով:

Նշենք, որ չորս երիտասարդների նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ):

Մանրամասները՝ տեսանյութում:




                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”