ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Գայանե Խաչատրյանը 2009թ. փետրվարից առ այսօր աշխատում է Հելսինկյան Ասոցիացիայում որպես փաստաբան: Զուգահեռ նաև 2009 թ.հունվարից առ այսօր աշխատում է հատուկ կարիքներով մարդկանց “Ունիսոն”  Իրավապաշտպան ՀԿ-ում որպես իրավաբանական բաժնի պետ: Գայանե Խաչատրյանը 2001թ.-ից ի վեր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:

    Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների, այդ թվում՝ 2012թ-ի փետրվարին ԱՄՆ դեսպանատան և ՀՀ Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված` “Ընտրական իրավունքի իրացում” թեմայով վերապատրաստմանը, 2012թ-ի ապրիլին Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում “Քրեական դատավարության հմտությունները” թեմայով վերապատրաստմանը, 2012թ-ի մայիսին ԵԱՀԿ և ՀՀ փաստաբանների պալատի «ՀՀ սահմանադրական դատարան և ՄԻԵԴ երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելուն նպաստելու մասին» ծրագրի շրջանակներում «Երրորդ կողմի մասնակցությունը (amicus curiae) սահմանադրական և միջազգային դատավարություններում» երկօրյա սեմինարին, 2012թ-ի հունիսին Եվրոպական միության կողմից կազմակերպված` “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը  նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի” արդյունավետ քննության մասին վերապատրաստմանը, 2012թ-ի հունիսին կլոր սեղան ՄԻԵԴ գործերով կազմակերպված EHRAK և OSI կողմից, 2012թ-ի օգոստոսին ԵԱՀԿ և ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված` “ՀՀ սահմանադրական դատարան և ՄԻԵԴ երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելու” ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպմանը:

logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association