ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Էդուարդ Դանիելյանը 2010 թվականից առ այսօր աշխատում է Հելսինկյան Ասոցիացիայում որպես դիտորդ: Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային դպրոցի ունիվերսալ դասընթացին և ստացել հավաստագրում, “Մարդու ինտեգրման և քաղաքացիական կրթության” դասընթացին, 2012 թվականին Մոսկվայում` Մարդու իրավունքների միջազգային դպրոցի կողմից կազմակերպված “Մարդու իրավունքների միջազգային դպրոց և իրավական մեխանիզմներ” դասընթացին:

Էդուարդ Դանիելյանի հիմնական մոնիտորինգային աշխատանքը կապված է խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և դավանանքի ազատության խնդիրների բացահայտմանը, որի արդյունքները տեղ են գտնում կազմակերպության ամենամյա զեկույցի, ինչպես նաև կազմակերպության կայքի համապատասխան բաժնում:

logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association