• Հելսինկյան Ասոցիացիան տրամադրում է իրավաբանական առցանց խորհրդատվություն: find-us-on-facebook-logo

  • Մեր փաստաբանների հետ կապ հաստատելու համար, find-us-on-facebook-logo

  • խնդրում ենք, Ձեզ հուզող հարցերով դիմել ֆեյսբուքյան էջի միջոցով find-us-on-facebook-logo

  • աշխատանքային օրերին ժամը 11:00 - 18:00 ժամանակահատվածում: find-us-on-facebook-logo
ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ

ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ

       Նինա Կարապետյանցը 2009թ-ից առ այսօր աշխատում է Հելսինկյան Ասոցիացիայում որպես փաստաբան և մոնիթորինգային խմբի ղեկավար: Նա ղեկավարում է կազմակերպության մոնիթորինգային խմբի ընթացիկ աշխատանքը, մշակում է նրանց ներկայացրած նյութերը առաջիկա զեկույցների համար: Մասնակցել է մի շարք դասընթացների և վերապատրաստման կուրսերի, այդ թվում՝ 2012թ-ին «Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ» Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող վերապատրաստմանը, 2012թ-ի մայիսին ԵԱՀԿ և ՀՀ փաստաբանների պալատի «ՀՀ սահմանադրական դատարան և ՄԻԵԴ երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելուն նպաստելու մասին» ծրագրի շրջանակներում «Երրորդ կողմի մասնակցությունը (amicus curiae) սահմանադրական և միջազգային դատավարություններում» երկօրյա սեմինարին, 2011թ-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված «Քաղաքացիական դատավարության հիմնախնդիրներ» վերապատրաստմանը , 2007թ-ին ՀՀ Կառավարման դպրոցի կողմից կազմակերպված «Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բարելավման հիմնախնդիրներ ՀՀ-ում» վերապատրաստմանը, 2001թ-ին ՀՀ Կառավարման դպրոցի կողմից կազմակերպված «ՀՀ արտաքին գործունեության կարգավորումը» վերապատրատմանը, 1998թ-ին ՀՀ Կառավարման դպրոցի կողմից կազմակերպված «Բնաօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ ՀՀ-ում» վերապատրատմանը :



                                                                       logoUSAID     logo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”