Uncategorised

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

dat.jpg
 

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանինդատավորի կողմից մինչև 100000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթ։

Դատարանների իրական անկախության բացակայության, խաթարված արդարադատության պայմաններում, երբ արդարության համար պայքարն առավելապես փաստաբանների ու իրավապաշտպանների ուսերին է, վերջիններիս նկատմամբ օրենսդրական այդպիսի «պատժամիջոցի» սահմանումն ուղղակի մարտահրավեր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։

Հատկանշական է, որ որպես դատական սանկցիա կիրառելու հիմքեր նշվում են   դատական իշխանության բարձր հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունն ապահովելու նպատակները։

Տարակուսանք է առաջացնում այն, որ որպես այդ նպատակներին հասնելու միջոց ընտրվել է պատժամիջոցը։ Հեղինակություն և վստահություն հնարավոր է վաստակել կամ ձեռք բերել օրինական աշխատանքով, իսկ պատժամիջոցով դրանց հասնելու կերպըխոսում է սեփական անզորության մասին։

Գործող օրենսդրությունը պարունակում է փաստաբանի մասնագիտական գործունեության միջամտության և սահմանափակման ոչ իրավաչափ մի շարք նորմեր, և դրանք «համալրելը» նոր սահմանափակումներով նշանակում է ուղղակի նահանջ կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և խախտել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեության ձև և միջոց է։ Այն պետք է ունենա լայն հնարավորություններ և առավելագույն երաշխիքներ, ինչպես նաև անկաշկանդ գործելու հնարավորություն։

Այդ իրավունքներն ամրագրված են բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով, որոնց անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այդ իրավունքների ապահովման փոխարեն ՀՀ իշխանությունները նախաձեռնել են դրանց սահմանափակման քաղաքականություն։

ՄԱԿ-ի «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները» (1990 թվական) որպես իրավաբանների կողմից իրենց պարտականությունների կատարման երաշխիքներ սահմանում են հետևյալը՝

«Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները՝

կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում.

դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:

Իրավաբաններն օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում»:

Հելսինկյան ասոցիացիան անընդունելի է համարում ՀՀ Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանի (իրավապաշտպանի) գործունեության սահմանափակման մասին ՀՀ Արդարադատության նախարարության մտադրությունը և կոչ անում՝

բոլոր իրավասու մարմիններին՝Փաստաբանին տուգանելու մասին ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը հանել շրջանառությունից;

բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, կառույցներին ու անհատներին՝ առավելագույն ջանքեր գործադրել՝ կանխելու օրենքի նախագծի հնարավոր քննարկումները կամ դրա ընդունումը։

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, նախագահ, փաստաբան,

Արայիկ Պապիկյան, խորհրդի նախագահ, փաստաբան

06․11․2017թ.
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 6
0
0
0
s2sdefault

gggggg

fdfgfdgfdgf
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 76
0
0
0
s2sdefault

dsaghkdjhjas

986800_667433433304430_1574622259_n.jpg
Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին

 

Էլմիրա Ռոբերտի Սարգսյանից (ք. Երևան, Ն. Շենգավիթ 6 փող., 9 տուն)

 

Դիմում

 

Հարգելի պարոն Մարգարյան

 

2007 թվականի հոկտեմբերի 20-ին առուվաճառքի պայմանագրով Սամվել Մինասյանից գնել եմ ԲՄՎ-5251 մակնիշի ավտոմեքենան, որն օգտագործում եմ մինչ օրս: Մեքենայի նկատմամբ իմ սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում չեմ գրանցել:

2016 թվականին Սամվել Մինասյանը քաղաքապետարանի կողմից ենթարկվել է վարչական տույժի, հարուցվել է կատարողական վարույթ, և արգելանք է դրվել նաև իմ տրանսպորտային միջոցի վրա, որի պատճառով փաստացի չեմ կարողանում անարգել տնօրինել իմ մեքենան:

 

Խնդրում եմ հանձնարարել միջոցներ ձեռնարկեն իմ տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու ուղղությամբ:

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 89
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association