Բանտ

Հիվանդ կալանավորները տեղ չունեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում-

prision.jpg
Երկու շաբաթ առաջ սրտի խնդիր ունենալու պատճառով  «Հրազդան»ՔԿՀ-ից  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված  դատապարտյալ Արայիկ Հակոբյանին  այսօր առավոտյան դուրս են գրել և պատրաստվում են նորից տեղափոխել  «Հրազդան» ՔԿՀ:

Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանը   «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անցել է հետազոտություն և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի դինամիկ հսկողության տակ:

Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիյաի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ սրտաբան կա միայն  «Դատապարտյալների հիվանդանոց» և  «Արմավիր» ՔԿՀ-ներում:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 149
0
0
0
s2sdefault

Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը 57 օր գտնվում է հացադուլի մեջ

HRACH.PNG
     «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանն արդեն 57 օր է գտնվում հացադուլի մեջ:  

Վերջինս հացադուլի է մեջ է գտնվում այն պատճառով, որ նրա նկատմամբ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Իսկ այս ընթացքում  Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել, նրա ոտքերը՝ թաթերից մինչև ծնկները այտուցված են և սևացած: Ըստ Գևորգյանի, ինքն այդ մասին հայտնելէ  ՔԿՀ-ի բուժմասին, սակայն այնտեղից նրան առաջարկել են դուրս գալ հացադուլից, որից հետո միայն նրան բուժօգնություն կցուցաբերեն:   

Հրաչյա Գևորգյանը տեղաշարժվում է  սայլակով, նա խնդիր ունի պետքարանից օգտվելու, իսկ  «Արմավիր» ՔԿՀ-ի սանհանգույցում չկան համապատսխան պայմաններ՝ սայլակով դատապարտյալների համար:

Տեղեկացնենք նաև, որ ի նշան բողոքի՝ Հրաչյա Գևորգյանը կարել է բերանը և պատրաստվում է դիմել առավել ծայրահեղ քայլերի:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1147
0
0
0
s2sdefault

Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ` ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ashot_Petrosyan.jpg
    2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:

Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները “համահունչ են” վերը ներկայացված պայմաններին:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1537
0
0
0
s2sdefault

Ներսես Պողոսյանը դադարեցնում է հացադուլը և ջրադուլը

Nesoi_nkar1.jpg
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Ներսես Պողոսյանի hայտարարությունը.

«Ես դադարեցնում եմ հացադուլը և ջրադուլը:

Ես չեմ ցանկանում իմ արդարացի և օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ իմ ընտանիքի համար:

Ես խոսք ունեմ ասելու, հատկապես դատարանում և ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ:

Պայքարս շարունակելու եմ:

Տառապանքով վաստակած արդարությունը առավել քաղցր է լինելու»:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 280
0
0
0
s2sdefault

Ներսես Պողոսյանի պաշտպաններն արձագանքել են գլխավոր դատախազի հայտարարությանը

1212rr.jpg
Մեր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի հացադուլի 28-րդ օրը այդ փաստին արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:
     Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:

     Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց:
     Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ և/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, և անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսևորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 689
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association