Հրաչյա Գևորգյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:

Hrachi_nkar.jpg
     2017 թվականի փետրվարի 1-ին «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանին է այցելել նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիցաիյաի նախագահ Նինա Կարապետյանցը: Նա փաստաբանին տեղեկացրել է, որ երբ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ  իր իրերի գրեթե մեծ մասը, այդ թվում ՝ հագուստ, սնունդ, ծխախոտ և դեղորայքը, որը բերվել է դրսից, քանի որ ՔԿՀ-ն չի ապահովել համապատասխան դեղորայքով, չեն տեղափոխել  «Արմավիր» ՔԿՀ:

Նշենք, որ Հրաչյա Գևրոգյանը ներկայումս տառապում է մի շարք հիվանդություններով, որոնց բուժման համար նախատեսված դեղորայքը բացակայում է նաև «Արմավիր» ՔԿՀ-ում:

     Գևորգյանը փաստաբանի մոտ եկել էր կիսաանդրավարտիքով և տեղեկացրել, որ այլ հագուստ իր մոտ չկա:

Գևորգյանը նաև նշել է, որ փաստաբանի հետ հանդիպումից երկու օր առաջ են իրեն տրամադրել սայլակ: Հիշեցնենք, որ վերջինս տեղաշարժվում է սայլակով: Խուցը, որում գտնվում է Հրաչյա Գևորգյանը, նախատեսված չի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մասնավորապես՝ պետքարանում բացակայում է զուգարանակոնքը, և Գևորգյանը պետքարանից օգտվելու համար ստիպված է  լինում դիմել այլ դատապարտյալների օգնությանը:

Նշենք նաև, որ  Գևորգյանը շարունակում է մնալ  հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:

Փաստաբանը նշում է, որ Գևորգյանի տեղափոխումից հետո նրա ոտքերն ավելի են այտուցվել և Գևորգյանի խոսքերով՝ նրան բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվում:

Հիեշեցնենք, որ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, Գևորգյանը բռնության էր ենթարկվել, իսկ  տեղափոխվելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկը զննել էր Գևորգյանին և Գևորգյանի խոսքերով՝ թեև բժիշկը  ապշել էր իր մարնի վրա եղած վնասվածքներից, սակայն,  վնասվածքների մասին որևէ արձանագրում չի կատարվել:

Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը Հելսինկյան ասոցիացիան շարունակում է  գնահատել որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունք:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 246
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association