• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

dat.jpg
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանինդատավորի կողմից մինչև 100000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթ։

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 455
0
0
0
s2sdefault

Հայտարարություն

Helsinkyani_nkar_gunavor.jpg
2017 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի նիստը: Նիստն արձանագրեց փոփոխություն` կազմակերպության խորհրդի կազմում: Այսպիսով, նշյալ մարմնի ներկայիս կազմում ընդգրկված են կազմակերպության հետևյալ անդամները՝ Արայիկ Պապիկյան, Արարատ Մարգարյան, Արման Վեզիրյան:
  • Դիտումներ: 213
0
0
0
s2sdefault
Helsinkyani_nkar_gunavor.jpg
  Հելսինկյան ասոցիացիան տևական ժամանակ բարձրաձայնում է, որ հետապնդումներ են իրականացվում կազմակերպության փաստաբանների նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Դրանք հիմնականում իրականացվում էին դատարանների կամ իրավապահ մարմինների կողմից, ինչը ցավալիորեն դարձել էր սովորական երևույթ:

Այդ արատավոր և դատապարտելի երևույթի շուրջ ձևավորված անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց նրան, որ փաստաբանի նկատմամբ սկսվել է նաև անձնական բնույթի սպառնալիքներն ու հետապնդումը:

Կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը էլեկտրոնային նամակներ է ստանում, ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ:

Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ անձնական հետապնդումը, և պահանջում է իրավասու մարմիններց անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նախագահ՝ Նինա Կարապետյանց

Հ.Գ. Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՔԾ:
  • Դիտումներ: 3190
0
0
0
s2sdefault
Slideshow1rrrrr.jpg
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խուսափել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում իր քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, լրագրողների, ձերբակալված ու կալանավորված անձանց հանդեպ ցուցաբերվող աննախադեպ ճնշումներին ավելացել են նաև ճնշումները փաստաբանների նկատմամբ: Բազմաթիվ են դարձել դեպքերը երբ իշխանության անունից հանդես եկող պաշտոնատար անձինք կամ կառույցները փաստաբանին (քրեական գործով պաշտպանին) արգելում և խոչընդոտում են վերջինիս կողմից իր մասնագիտական գործունեությունն իրականացումը:

Հայաստանի իշխանությունների կողմից փաստաբանների նկատմամբ գործադրվող անօրինական սահմանափակումները ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում են:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 1465
0
0
0
s2sdefault
Vahe-Makaryan.jpg
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի աչքին: Միջադեպի վերաբերյալ մենք զրուցել ենք «Հրապարակ» օրաթեթi խմբագիր Արմինե Օհանյանի և լրագրող Վահե Մակարյանի հետ:

«Ինքն ԱԺ պատգամավոր չի, ինքն իրականում խուլիգան է, գողական է, հայտնվել է մի տեղ, որտեղ իրեն հարիր չի այդ տեղը պարզապես: Եթե մինչև հիմա մենք շմայսների ու թոխմախների դեմ էինք պայքարում, պարզվում է, որ նրանք ընդամենը հրեշտակներ են Ռուբիկ Հակոբյանի նման մեկի  կողքին: Նրանք միայն լեզվով են սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղում, այս մարդը և՛ հայհոյում է, և՛ նույնսիկ խփում է: Մեր լրագրողը մի 50 կիլոյանոց տղա է ընդամենը: Ինքն իր բոյով բուսով կանգնած բռունցքով խփում է  նրա դեմքին այնպես, որ լուսանկարներում էլ ակնհայտ դեմքի վնասվածքը երևում է:Այս միջադեպին պետք է բոլորն արձագանքեն: Չի կարող պատգամավորն իրեն այսպես պահի ԱԺ շենքում և մենք  հանդուրժենք լռենք, որովհետև ինքը պատգամավոր է»,- ասաց Արմինե Օհանյանը:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 590
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association