• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Կալանավոր Հրաչյա Գևորգյանի նամակը

hrach«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը հերթական անգամ նամակ է փոխանցել Հելսինկյան ասոցիացիային: Այս նամակը վերաբերում է Հրաչյա Գևորգյանի թունավորման դեպքին, որը մինչ օրս չի բացահայտվել: Նամակը ներկայացնում ենք ստորև.

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 239
0
0
0
s2sdefault

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի հանձնուքը վաճառել են

Hrach nkar«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա  Գևորգյանը մեզ տեղեկացրել է, որ իր մոր բերած հանձնուքը հրաժարվում են վերադարձնել: Նա հայտնել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ինքը հացադուլ էր անում, այդ ժամանակահատվածում իր թոշակառու մայրն իրեն հանձնուք է բերել, բայց, Խոջոյան Գևորգ անունով «ռեժիմնիկը» վերցրելէ  այդ հանձնուքը՝ պայմանով, որ այն կվերադարձնի հացադուլից հետո: Սակայն, Հրաչյա Գևորգյանը տեղեկացնում է, որ այդ հանձնունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել: Գևորգյանի խոսքերով՝ այդ հանձնուքը վաճառել են «կարանտինի» մեջ գտնվող կալանավորներին:
  • Դիտումներ: 341
0
0
0
s2sdefault

Ծաղկահովիտում կաշառք բաժանելու վերաբերյալ քննություն է սկսվել

Caxkahoviti nkarՄեր ունեցած տեղեկություններով՝ այսօր հարցաքննության են հրավիրվել Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Նորաին Հակոբյանը, նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, հանձնաժողովի նախագահը,  քարտուղարը և ևս մեկ անձ:


Վերջիններս հարցաքննության են հրավիրվել ընտրություններից  առաջ ընտրակաշառք բաժանելու գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքներում, այդ թվում՝ Ծաղկահովիտում,  տեղի են  ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել էր երեք թեկնածու՝ անկուսակցական Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:

Մանրամասները՝ քիչ ուշ:
  • Դիտումներ: 276
0
0
0
s2sdefault
Այսօր ՀՀ  քննչական կոմիտեն որոշում է կայացրե Լևոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել և նրան ազատ արձակել կալանքից: Այդ մասին մեզ  հայտնեց Ասլանյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը

Նշենք, որ Լևոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրեվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի  2-րդ մասով (զանգվածային անկարգությունները):

Վերջինս կալանավորվել էր այս տարվա հուլիսի 20-ի երեկոյան՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների  հետևանքով: 
  • Դիտումներ: 260
0
0
0
s2sdefault
hrach«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի միջոցով նամակ է փոխանցել, որը վերաբերում է «Նուրբարաշեն »ՔԿՀ-ում իրականացվող հեռախոսների առքուվաճառքին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ խուզարկողներից մեկը ինձ տեղյակ է պահել, որ իրենց ստիպում են, որ մտնեն կալանավորների խցերը և նրանցից հավաքեն հեռախոսներն ու հանձնեն ռեժիմնիկներին, որոնք էլ նույն հեռախոսները վաճառում են կալանավորներին: Իսկ բերդի հետաքննիչը դրսից է  հեռախոսներ բերում և դարձյալ վաճառում կալանավորներին»:
  • Դիտումներ: 263
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association