• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող
hrach.jpg
Երեկ  Հելսինկյան ասոցիացիա տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին  բռնության է ենթարկվել աշխատակիցների կողմից կալանավոր Հրաչյա Գևորգյանը:

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը վերջերս իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի միջոցով նամակներ էր ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին և Նաիրա Զոհրաբյանին: Նամակներում նա տեղեկացրել էր  իր նկատմամաբ իրականացվող ճնշումների և մի շարք այլ խնդիրների մասին:

Մենք տեղեկացանք, որ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը Հրաչյա Գևորգյանի նամակների հիման վրա հարցումներ են ուղարկել համապատասխան պաշտոնյաների:

Հրաչյա Գևորգյանը ենթադրում է, որ իր նկատմամաբ կատարված բռնությունը իր գրած նամակների պատճառով է:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականից և ունի առողջական խնդիրներ: Նա դժվարությամբ է խոսում և ունի տեղաշարժվելու խնդիր և տեղաշարժն իրականացնում է սայլակի միջոցով:



  • Դիտումներ: 415
0
0
0
s2sdefault
Aramazd.jpg
Նոյեմբերի 21-ին ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը վերաքննիչ բողոք է  ներկայացրել:
Բողոքը փաստաբանի ֆեյսբուքյան գրառման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՓՊ խորհրդի որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացրած վճռի դեմ է։

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 952
0
0
0
s2sdefault

«Դեմ եմ ֆաշիզմին և հակասիմետիզմին»

IMG_5040.jpg
Յուրաքանչուր տարի նոյեմբերի 9-ին ամբողջ աշարհը նշում է Ֆաշիզմի և հակասիմետիզմի դեմ Միջազգային օրը: 2016 թ-ի նոյեմբերի 9-ին Հելսինկյան ասոցիացիան ևս մասնակցեց ֆաշիզմի և հակասիմետիզմի դեմ ակցիային՝ «Դեմ եմ ֆաշիզմին և հակասիմետիզմին» պաստառներով:



շարունակել կարդալ

  • Դիտումներ: 550
0
0
0
s2sdefault
Anii_nkar.jpg
Քաղաքացի Լուսինե Ավագյանի փաստաբան Անի Թորոսյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալը ամուսնու սպառնալիքների պատճառով չի կարողանում գալ Հայաստան:  Իսկ նրա ամուսինը ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանն է՝ մականունը՝ Տուգո:
Փաստաբանի խոսքով՝ Լուսինե Ավագյանն իր երեխայի հետ գտնվում է երկրից դուրս, քանի որ  համատեղ կյանքի ընթացքում ամուսինն իր նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել, այնուհետև սպառնացել է երեխային խլել իրենից, ինչպես նաև ասել, է, որ  այնպես կանի, որ Լուսինեն հայտնվի բերդում:

«Լուսինե Ավագյանը  բավականին երկար ժամանակ՝ մոտավորապես  երկու-երեք ամիս չէր կողմնորոշվում ամուսնալուծվել, թե ոչ, քանի որ ամեն դեպքում փորձում էր պահպանել ընտանիքը: Չնայած՝ պարբերաբար իր նկատմամբ ֆիզիկական  բռնություններ են տեղի ունեցել՝ ծեծի տեսքով, որի հետևաքնով հաճախ է բժշկի դիմել: Երբ Լուսինե Ավագյանը որոշեց, որ ժամանակն է  զբաղվել դրանով, դա այն ժամանակ էր, երբ նրա ամուսին Արսեն Ավագյանի կողմից ամուսնալուծության պահանջ դատարան արդեն ներկայացվել էր»,- ասաց փաստաբանը:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 765
0
0
0
s2sdefault

Հացադուլ հայտարարած կալանավորին չեն տեղափոխում համապատասխան խուց

nubarashen.jpg
Արդեն երկու օր է`«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր ՆարեկՍարգսյանը, ով կալանավորվել  է Խորենացու դեպքերի հետևանքով՝հայտարարել է հացադուլ, սակայն, ի հեճուկս բոլոր կանոնների`նա շարունակում է մնալ  խցում, որտեղ մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 400
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association