Մեր Մասին

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է մարդու իրավունքների ոլորտում մի խումբ ակտիվիստների կողմից և գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 1997 թվականի ապրիլին: Կազմակերպության նախագահն է` Միքայել Դանիելյանը: «Հելսինկյան Ասոցիացիան» իր գործունեությունն իրականացնում է 1975 թվականի օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում Համագործակցության և Անվտանգության Համաձայնագրին» և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, զբաղվում է միայն մարդու իրավունքների հետ ուղղակիորեն կապված խնդիրներով և չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն, հիմնական նպատակն ու առաքելությունը` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների /այդ թվում խոսքի ազատության, կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի/ պաշտպանությունն է, մասնավորապես, դատարաններում, ՔԿՀ-ներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում, ինչպես նաև ՀՀ կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը: Կազմակերպությունը քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություն: «Հելսինկյան ասոցիացիան» ունի նաև  մասնաճյուղ Վանաձորում: 1998 թվականի մայիսի 18-ին Հելսինկյան Ասոցիացիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ստացել է «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգիրը ի նշան ժողովրդավարական արժեքների տարածման և քաղաքացիական հասարակությունում ձեռքբերված հաջողությունների: 2009 թվականի հունվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միքայել Դանիելյանին շնորհել է 2008 թվականի «Ազատության պաշտպանի մրցանակը» տարիներ շարունակ և հատկապես 2008 թվականին քաղաքական թեժ իրադարձությունների ժամանակ ծավալած իրավապաշտպան գործունեության համար:    

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2225
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association