Խաչիկ Հովսեփյան

Դատավորի “հարգալից” վերաբերմունքը ամբաստանյալի նկատմամբ

լուսանկարը www.court.am-ի2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ /նստավայրը ք.Եղվարդ/ նշանակված էր  Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը :

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1633
0
0
0
s2sdefault

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ  շուրջ մեկ տարի է, ինչ քննվում է քրեական գործը ըստ մեղադրանքի` ներկայացված  Խաչիկ Արամայիս Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

17.12.2010 թ-ին, բավարարելով պաշտպան Գ.Խաչատրյանի միջնորդությունը, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի իրականացումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”: 

17.12.2010 թ-ին կայացված որոշման հիման վրա  ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է  03.02.2011 թ-ին. փորձաքննության արդյունքում  24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1704
0
0
0
s2sdefault

Բողոք Գլխավոր Դատախազին

Ստորև ներկայացվում է բողոքի ամբողջական տեքստը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ` Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԽԱՉԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ

ԲՈՂՈՔ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ, շարունակվում է Խաչիկ Արամայիս Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի քննությունը: 2010 թվականի դեկտեմբերի 17-ին իմ միջնորդության հիման վրա, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1748
0
0
0
s2sdefault

Խաչիկ Հովսեփյանի գործը

25.02.2010 թ-ին Խաչիկ Արամայիսի Հովսեփյանը, Ավետիք Գևորգյանը, Արթուր Սիմոնյանը և Վալերի Զակիյանը` թմրանյութ ապօրինի իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի: Նախաքննության մարմնի կողմից Խ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վալերի Զաքիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով , 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Ավետիք Գևորգյանի 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա.Սայադյանի ՀՀ քրեական օրենսգրքի   266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Գ.Բունիաթյանի ՀՀ քրեական օրենսգրքի   266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1741
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association