Ընտրություններ

18515977_1425656594148773_1390281614_n.jpg

 

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 289
0
0
0
s2sdefault

Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ-ի հայցը

galaՀոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ Թիվ 34 Ընտրատարածքային Ընտրական հանձնաժողովի գործով ևվճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:Նշենք, որ ԳԱԼԱ-ն հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով.

1.Անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները.

2.Անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 398
0
0
0
s2sdefault

Ծաղկահովիտում կաշառք բաժանելու վերաբերյալ քննություն է սկսվել

Caxkahoviti nkarՄեր ունեցած տեղեկություններով՝ այսօր հարցաքննության են հրավիրվել Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Նորաին Հակոբյանը, նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, հանձնաժողովի նախագահը,  քարտուղարը և ևս մեկ անձ:


Վերջիններս հարցաքննության են հրավիրվել ընտրություններից  առաջ ընտրակաշառք բաժանելու գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքներում, այդ թվում՝ Ծաղկահովիտում,  տեղի են  ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել էր երեք թեկնածու՝ անկուսակցական Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:

Մանրամասները՝ քիչ ուշ:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 415
0
0
0
s2sdefault

Ցուցակներում բացակայել են քվեարկողների տվյալները

Երևան քաղաքի թիվ 4/20- տեղամասում  7 քաղաքացու անուն չի եղել ընտրացուցակում, նրանց տեղեկացրել են, որ պետք է դիմում ներկայացնեն ոստիկանություն, սակայն վերջիններս ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, հայտնել են,  որ չեն ցանկանում գնալ ոստիկանություն և հեռացել են առանց քվեարկելու:

Թիվ 28/31 տեղամասում ծաղրել  են մեծահասակ քվեարկողին /ով ուներ տեսողության և խոսալու խնդիրներ/, առանց ծրարի քվեարկության թերթիկը տվեն են ծերունուն և երբ վերջինս քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցանկացել է գցել քվեատուփի մեջ, բղավել են՝ սպասի-սպասի, ուր ես առանց ծրարի գցում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 645
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association