Uncategorised

Armen Eranosyani nkarԵրեկ, Հելսինկյան ասոցիացիան ահազանգ էր ստացել Epress.am կայքից, որ Նուրաբարաշենի հոգեբուժարանում իր կամքին հակառակ արդեն մի քանի օր է պահվում էՎարդենիսի բնակիչ  Արմեն Երանոսյանը: Ահազանգն ստանալուն պես Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը, ասոցիացիայիխորհրդի նախագահ Էդուարդ Դանիելյանը, իրավապաշտպան-լրագրող  Լիլիթ Թադևոսյանը և Epress.amկայքի լրագրողն այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան:
Իրավապաշտպանների խմբին ընդունեց  հոգեբուժարանի տնօրեն Արմեն Անանյանը, ով ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ Արմեն Երանոսյանը գտնվում է անհավասարակշիռ վիճակում, և փորձ է կատարել իրեն նետել Կիևյան կամրջից, այնուհետև տնօրենին միացավ նաև նույն հաստատության հոգեբույժ Վազգեն Առաքելյանը, ով ի սկզբանե հայտարարեց, որ  թքած ունի մարդու իրավունքների վրա: Այնուհետև, փաստաբան Նինա Կարապետյանցի  պահանջով տնօրենի աշխատասենյակ բերեցին Արմեն Երանոսյանին, ով ասաց, որ իրեն այնտեղ պահել են իր կամքին հակառակ և ինքը չի փորձել նետվել Կիևյան կամրջից: Երանոսյանը  պատմեց, որ երբ ինքը բողոքի ակցիա է արել Կառավարության դիմաց,  իրեն զանգահարել են, ներկայացել ոստիկանությունից և ժամադրել Կիևյան կամրջի մոտ՝ հավատացնելով, թե իր խնդրին լուծում կտան: Իրավապաշտպաններին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հիմնավորեն Արմեն Երանոսյանի հոգեպես առողջ լինելը, ինչից հետո, տնօրենը թույլատրեց նրան դուրս գալ  հոգեբուժարանից:

Continue reading

  • Created on .
  • Hits: 324
0
0
0
s2sdefault

Hrach nkar
2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով արդեն մեկ ամիս է  գտնվում է  հացադուլի մեջ՝ հայտնվել է հակասանիտարական վիճակում: Մասնավորապես, նա արդեն երկու ամիս հնարավորություն չունի լողանալու, և քանի որ ՔԿՀ-ում  գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ,  դրա  արդյունքում  չի կարողանում միայնակ տեղաշարժվել և  չի կարողանում հոգալ բնական կարիքները:  Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն:

Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ  Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  շարունակվում են  ճնշումներն ու  անմարդկային վերաբերմունքը:  
  • Created on .
  • Hits: 1259
0
0
0
s2sdefault

ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում էտեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։
 

Հոդված 2. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը

 
1. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

Continue reading

  • Created on .
  • Hits: 3570
0
0
0
s2sdefault

Monitoring Service

   Helsinki Association monitoring group conducts monitoring at courts, peaceful assemblies and demonstrations, psychiatric institutions, elections and places of detention and imprisonment. The monitoring of human rights gives an opportunity to find out and reveal cases of fundamental human right violations. The group of monitors conducts monitoring at the courts of Yerevan and regions. The group possesses a vast experience in observing courts and revealing human right violations. 

  • Created on .
  • Hits: 1652
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association