Աշխատաժողով. Պրոբացիայի ոլորտը ՀՀ-ում․ հիմնախնդիրներն ու բարեփոխումները մարզային մակարդակում
Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով աշխատաժողովների շարքը։ Առաջին հանդիպումը կայացավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հրավերին հատկապես ակտիվ արձագանքել էին ոստիկանության տարբեր մարզային վարչություններ։ Հանդիպմանը ներկա էին նաև պրոբացիայի ծառայության, դատախազության ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Հանդիպումը վարում էր իրավական հարցերով մասնագետ Հասմիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ թեմաների, մասնակիցներն անդրադարձան պրոբացիայի ծառայության դերին, պատժատեսակների նպատակին, պրոբացիայի ծառայողի ու շահառուի հարաբերություններին, հարցազրույց վարելու առանձնահատկություններին, ռիսկերի ու կարիքների գնահատմանն ու դրա արդյունքների կիրառմանը։
Հատկապես բուռն քննարկումներ ծավալվեցին ոստիկանության ու պրոբացիայի ծառայության՝ շահառուների հետ աշխատանքին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ։ Բարձրաձայնելով խնդիրները՝ մասնակիցները հանդես եկան նաև ոլորտի բարեփոխմանն ու կարգավորմանն ուղղված բազմաթիվ գործնական առաջարկներով։
Մասնակիցները հանդիպումը գնահատեցին կարևոր ու արդյունավետ՝ ափսոսանք հայտնելով սակայն, որ բազմաթիվ հարցեր իրենց պարզաբանումն ու լուծումը կարող էին գտնել, եթե հանդիպմանը ներկա լինեին նաև հրավիրված մարզային դատավորներն ու փաստաբանները։
Բոլոր մարզերում նախատեսվող աշխատանքային հանդիպումների ավարտին ստացված առաջարկները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ օրենսդրական բարեփոխումների նպատակով։
Աշխատաժողովներն իրականացվում են «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Իրավունքի ուժ հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.