Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

2018 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) անդամ Հունան Պողոսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է՝ «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Հունան Պողոսյանին պաշտոնի նշանակել եք Դուք՝ Ձեր հրամանագրով:

Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք այդ դատապարտելի բառապաշարի, թե՞ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է այդ խոսքերի հասցեատիրոջը կամ հասցեատերերին, ապա որևէ անձ, առավել ևս բարձր պաշտոնատար անձ, իրավունք չունի անձանց մասին նման արտահայտություններ թույլ տալ:

Սույն դեպքում անմեղության կանխավարկածի կամ սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Պետական բարձրաստիճան պաշտոնյան իր վարքով ու աշխատանքով պարտավոր է օրինակ ծառայել իր ենթականերին ու հանրությանը. դա՞ է Հ. Պողոսյանի օրինակն իր ենթակա ոստիկանության աշխատակիցների կամ հանրության համար: Պահանջում ենք ապահովել Նախագահի հրամանագրի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ հարգանքը և քննարկել Հունան Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ