Գեորգի Ավետիսյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասին հայցը բավարարվեց. Տեսանյութ
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լիզա Գրիգորյան) բավարարեց Գեորգի Ավետիսյանի՝ ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին հայցը:
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը Կազմակերպության խտրական վերաբերմունքի և ղեկավարության ազատման դիմում գրելու պահանջի հետևանքով 30.11 2016թ. ներկայացրել էր դիմում՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ : Իսկ 2016թվականի դեկտեմբերի 2-ին հայցվորը ներկայացրել էր դիմում՝ ուղղված կազմակերպությանը, որը բովանդակել է պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու մասին պահանջ: Սակայն, 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Կազմակերպության տնօրենը մերժել է հայցվորի պահանջը և հայտնել, որ հայցվորը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ազատվել է զբաղեցված պաշտոնից:
Այնուհետև, հայցվորը վկայակոչելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ, 11-րդ, 37-րդ հոդվածները, հայտնել է, որ աշխատանքային պայմանագրի լուծաման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում հետ վերցնելու աշխատողի իրավունքը գործում է այն բոլոր դեպքերում, երբ աշխատողը պահպանել է աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցման երեսուն օրվա ժամկետը: Սակայն, կազմակերպության տնօրենը՝ խախտելով համապատասխան օրենքը, հայցվորին ազատել է աշխատանքից:
Այնուհետև Գեորգի Ավետիսյանը դիմել է դատարան և խնդրել դատարանին՝ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը և իրեն վերականգնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության և հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի տեղակալի պաշտոնում և բռնագանձել նրա միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.