Skip to main content

Դատարանն արձանագրել է ոչ արդյունավետ քննության փաստը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ արձանագրել է՝ դեռ 2015 թ Ագարակի զորամասում Արթուր Հակոբյանի նկատմամբ իրականացված ենթադրյալ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի գործով չի իրականացվել արդյունավետ և բազմակողմանի քննություն, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ՝ գործը պատշաճորեն քննելու և մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Դատարանը որոշում է կայացրել Արթուր Հակոբյանին բանակում խոշտանգումների ենթարկելու գործով քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը և դատախազի՝ բողոքը մերժելու որոշումը վերացնել։ Միաժամանակ բավարարել է տուժողի ներկայացուցչի կողմից ներկայացրած բողոքը։ Հիշեցնենք, 2015 թ Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում ենթարկվել էր խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի արդյունքում ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Դատարանը վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցրել է գործով կայացնել կոնկրետ վարույթային ակտ։ Արդեն 10 տարի է տուժող կողմը պայքարում է։ Թեեւ Քննչական մարմինները և ՀՀ Զինվորական դատախազությունը ամեն անգամ գործի վերաբացումից հետո կայացնում են կարճման որոշում՝ խախտելով տուժողի իրավունքները։ Այս գործով սա արդեն չորրորդ կարճման որոշումն է, որով դատարանը ճանաչում է տուժողի իրավունքների խախտման փաստը։

Թողնել մեկնաբանություն