Դատարանը հաստատեց’ ոստիկանները անցել են լիազորությունները
Լոռու մարզի երկու բարձրաստիճան ոստիկան մեղավոր է ճանաչվել: Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մերի Մոսինյանը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Սարգիս Վահրադյանին եւ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահրամ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման: Նրանք զրկվել են նաեւ մեկ տարով հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Դատավոր Մերի Մոսինյանը միաժամանակ որոշել է պատիժը ազատազրկման ձեւով չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ գործով տուժող Վրեժ Մկրտումյանը հայտնել էր՝ 2021 թ հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն էր գործադրվել, հնչեցվել էր սպառնալիք ոտքերին կրակելու եւ ոստիկանության բաժին տեղափոխելու վերաբերյալ։
Այս գործի բացառիկությունը կայանում էր նրանում, որ առկա էր նաեւ տեսանյութ: Դեպքը ֆիքսել էր ավտոմեքենայի վրա տեղադրված տեսառեգիստրատորը։ Տուժողը տեսանյութը տրամադրել էր «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ին։ Այն առաջինը տեղադրվեց կազմակերպության կայքէջում, իսկ այնուհետեւ ամբողջական տեսանյութը տրամադրվեց ոստիկանությանը։ Ի դեպ, եթե այս տեսանյութը չլիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի։ Հենց սկզբից տուժողի շահերը ներկայացրել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Հենց սկզբից նա պնդել էր, որ գործը պետք է հարուցվեր խոշտանգման հոդվածով:
Դատարանում այդ մասին եւս բարձրաձայնել է: Անդրադառնալով տուժողի լիազոր ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի դիրքորոշմանը՝ դատարանը հարկ է համարել արձանագրել հետեւյալը՝ գործը դատարան է մուտքագրվել պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով, եւ դատարանը չէր կարող մեղադրանքը փոփոխել:
Գործը դատարան էր ուղարկվել 2023 թ. մարտի 11-ին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանը որոշել էր, որ գործն ընդհատյա է ՀՀ հակակոռուպցիոն դատարանին: Դրանից հետո գործը մակագրվել էր դատավոր Մերի Մոսինյանին: Այս գործով դատաքննությունը տեւեց 2 տարի 4 ամիս: Այս ժամակահատվածը չի կարող համարվել ողջամիտ, ուստի նմանատիպ գործերով պետք արդյունավետ քննություն կատարվի:
Ի դեպ, դեպքից հետո ոչ միայն մեղադրյալների լիազորությունները չեն դադարեցվել, այլ մեղադրյալներից Վահրամ Խաչատրյանը շարունակել է աշխատել ոստիկանությունում, իսկ Սարգիս Վահրադյանը նշանակվել է Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի ղեկավար։
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.