ԶԵԿՈՒՅՑ․ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․ 2021-2022 ԹԹ․
Սույն զեկույցի նպատակն է վեր հանել դատական համակարգի արդյունավետ գործունեությունը խոչընդոտող խնդիրները և ներկայացնել իրատեսական բարեփոխումների և լուծումների առաջարկներ: Զեկույցը հիմնված է Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի 2021-2022 թվականների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության համեմատական վերլուծության վրա։
Ներկայացված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների որոշ մտահոգություններ դատական համակարգի անկախության, անաչառության, թափանցիկության և հանրային հասանելիության, հասարակության շրջանում համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակի, այլ առկա խնդիրների վերաբերյալ։ Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ չնայած մինչ օրս ընդունվել են դատաիրավական բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ, ոլորտում խորը համակարգային փոփոխություններ չեն կատարվել՝ ի վերջո հանգեցնելով մի շարք խնդիրների տևական առկայության, այդ թվում՝ ոլորտի մասին տեղեկության թերի հասանելիության և դրա նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակի։
Զեկույցը հետաքրքիր և կարևոր է հատկապես այն պատճառով, որ, որպես վերոնշյալ խնդիրների բացահայտման և լուծման միջոց, այն ջատագովում է քաղաքացիական հասարակության՝դատական մշտադիտարկման գործունեությունը՝ առաջարկելով փորձարկված և պարզ մեխանիզմ ու գործիքակազմ։
Ավելին, կարևորելով դատական համակարգի և քաղաքացիական հասարակության փոխգործակցությունը մի շարք խնդիրների լուծման հարցում՝ համոզմունք է արտահայտվում, որ այն նշանակալից դեր կարող է ունենալ ինչպես դատական համակարգի բարեփոխման, այնպես էլ դրա միջոցով մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման գործում։
Attachments
Ֆայլ | Բեռնումներ |
---|---|
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․ 2021-2022 ԹԹ․ | 498 |
Թողնել մեկնաբանություն