Վճռից հետո մեզ հետ զրույցում Կամո Ղուկասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս գործով աատարանը հանդես չի եկել արդարադատության անունից, հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության անունից:
«Դատարանը կայացրել է միանշանակորեն ակնհայտ անհիման դատական ակտ, գործի մեջ չկա բացարձակ որևէ փաստ կամ ապացույց, որը կարող է հիմք հանդիսանալ մեղադրական դատկան ակտ կայացնելու համար: Աղաղակող փաստեր կային նախաքննության ընթացքում հավաքած և այդ ամենը հրապարակվել է նաև դատաքննության ժամանակ: Ըստ էության, մեղադրանքի հիմքում կարող էր դրվել այն թղթերը, դրանք թղթեր էին՝ նյութեր չէին, որոնք ներկայացվել էին դատավորին և որը անտեսելով ՀՀ քրեական օրենսդրությունը դրանք վարույթ էր ընդունել: Օտարալեզու, պատճենահանած փաստաթղթղեր էին: Այսինքն՝ քրեական գործի մեղադրանքը ըստ մեղադրանքի օտարալեզու, ժամկետանց և պատճենահանված թղթեր էին, որոնք ոչ մի առնչություն չունեին Կամո Ղուկասյանի հետ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Թողնել մեկնաբանություն