Այդ պատճառաբանությունները հիմնազուրկ չեն, սակայն շատ հաճախ չեն գնահատվում դատավորների կողմից, թեև համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի՝ Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:
Այդպիսի քրեական գործերից է նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կարեն Կունգուրցևի գործը, որին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ամբաստանյալի շահերն է պաշտպանում փաստաբան՝ Ա.Պապիկյանը, որպես դիտորդ հանդես են գալիս նախագահ՝ Մ.Դանիելյանը և դիտորդ՝ Ա.Վեզիրյանը: Այս գործի դատաքննության ընթացքում հարցաքննված երեք վկաների ցուցմունքները հակասում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին, ինչպես նաև գրված ցուցմունքները ընթերցելիս շարադրանքի ձևից ակնհայտ հիմնավորվում է, որ դա գրված է քննիչի թելադրանքով: Օրինակ՝ ցուցմունք տալուց վկաներից մեկը հայտնել է, որ ամբաստանյալը “հարվածել է սուր կտրող ծակող գործիքով”, և դատավորի հարցին թե ո՞րն է՝ սուր կտրող ծակող գործիքը, վկան պատասխանել է կացինը: Մեկ այլ վկա, որը նախաքննության ընթացքում գրել էր, որ տեսել է Կ.Կունգուրցևին հարվածելիս, դատարանում հայտնել է, որ իրականում չի տեսել այդպիսի բան, այդ ցուցմունքը գրել է մարզիչի ցուցումով և քննիչի թելադրանքով: Վկայի հայտարարությունը հաստատեց նաև մարզիչը, ով ասեց, որ ինքը տեղյակ է, որ 4 վկաներից երկուսը սուտ ցուցմունք են տվել, դա արվել է քրեականի պետի պահանջով, քանի որ վերջինս հայտնել է, որ երկու վկայի ցուցմունքով կարող է Կ.Կունգուրցևին ազատ արձակեն, ուստի անհրաժեշտ են ևս երկու վկա:
Միքայել Դանիելյանի կարծիքով, համատարած բնույթ կրող այս երևույթը, երբ քննիչները պարտադրում են վկաներին սուտ ցուցմունք գրել, վատ ազդեցություն է թողնում մարդկանց իրավագիտակցության վրա, հատկապես երբ անչափահաս վկաներ են, քանի որ նրանց մոտ ձևավորվում է սուտ վկայություն տալու արատավոր երևույթը, մի խոսքով քննիչները “փչացնում են” երիտասարդներին:
Թողնել մեկնաբանություն