Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, մերժել է խոշտագման մեջ մեղավոր ճանաչված մեղադրյալ Արտուշ Միրաքյանի վերաքննիչ բողոքը և վերահաստատել է խոշտանգման փաստը։ «Քրեական գործում առկա են վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու, որ Արտուշ Միրաքյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը: Հետևաբար, հիմքեր չկան չհամաձայնվելու Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ ապացուցված է այն արարքը, որի կատարման մեջ ամբաստանյալ Արտուշ Միրաքյանը մեղադրվել է:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և ամբաստանյալ Արտուշ Միրաքյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր առկա չեն»,- նշված Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը վճռել էր 7 տարվա ազատազրկման դատապարտել խոշտանգման դեպքի ժամանակ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող Արտուշ Միրաքյանին:
Վերջինս մեղավոր է ճանաչվել 2018 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու համար: Դեպքից 4 ամիս անց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված վիճակում էր հայտնաբերվել Արմեն Աղաջանյանը:
Գործով արդեն երկրորդ պաշտոնատար անձն է մեղավոր ճանաչվել խոշտանգման համար: Առաջին անգամ այս գործով է ներպետական ատյանում հաստատվել խոշտանգման փաստը:
Հավելենք, որ գործով տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացրել է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.