ԽՈՇՏԱՆԳՈՒՄ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՏԻՎՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Այսօր ժամը 14:00 –ի դրությամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը հնարավորություն չի ունեցել օգտվել պետքարանից, քանի որ նա միայնակ չի կարողանում տեղաշարժվել , իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ո՛չ այլ կալանավորներին են թույլ տալիս մտնել խուց՝ օգնելու համար, ոչ էլ իրենք են օգնում կալանավորին: Հելսինկայն ասոցիացիան կրկին հայտարարում է, որ նման վերաբերմունքը գնահատվում է որպես խոշտանգում, անմարդկային և պատիվն  ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ