ԿԱՅԱՑԱՎ «ԱՅՐՎԱԾ, ԾԵԾՎԱԾ ՈՒ ԽԱԲՎԱԾ. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ» ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (տեսանյութ)

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող մի շարք դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ, 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության բռնություններից տուժածներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս»  անվամբ զեկույցը պարունակում է վերլուծություններ 2016թ. հուլիսի 17-30-ը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Զեկույցը փաստարկում է լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու, խաղաղ բնակիչների ձերբակալման և կալանավորման ընթացում կատարված խախտումների,ակտիվիստների ճնշման և հետապնդման մասին:

Տեղեկացնենք նաև, որ այս զեկույցը նվիրված էր Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր նախագահ Միքայել Դանիելյանի հիշատակին: Իսկ Կազմակերպության նորընտիր նախագահ Նինա Կարապետյանցը մինչև իր ելույթին անցնելը նշեց, որ Հելսինկյան ասոցիացիայի անդամներով որոշել են հենց միջոցառման ժամանակ ֆլեշմոբ իրականացնել ու հենց այդ պահին հագան Միքայել Դանիելյանի գաղափարների մասին հիշեցնող շապիկներ:

Այստեղից կարող եք բեռնել «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս» զեկույցը:

Փակցված Ֆայլեր

Ֆայլ Բեռնումներ
doc 06.12.2015-hanraqve-report-arm 6
doc 06.12.2015-hanraqve-report-eng 6

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ