Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հերթական զոհը

Իր խախտված իրավունքերի վերականգնման նպատակով իրավաբանական աջակցության խնդրանքով այսօր Հելսինկյան ասոցիացիա է դիմել Երևան քաղաքի բնակիչ Ա․ Գ․-ն՝ հայտնելով, որ   տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ունի խիստ արտահայտված կրծքավանդակի սկոլյոզ և սրտի հետ կապված խնդիրներ, որոնք անհամատեղելի են նրա կողմից զինվորական ծառայության հետ: Առկա են հիվանդությունները հաստատող մասնավոր հետազոտությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, կենտրոնական բժշկական հանձնաժողովը դրանք բավարար հիմք չի ընդունում Ա․Գ․-ին զինվորական ծառայության համար ոչ պիտանի համարելու համար, և որոշում է կայացվել Ա․Գ․-ին զորակոչել զինվորական ծառայության՝ առանց նույնիսկ համապատասխան լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու։Կատարվել են միայն սրտի էխոգրաֆիա և կարդիոգրամա, որոնք չեն կարող ամբողջովին հիմնավորել կամ հերքել մեր դիմորդի մոտ ախտորոշված հիվանդությունները։

Զորակոչիկ երիտասարդը տառապում է նաև սուր ալերգիկ հիվանդությամբ։ Հանձնաժողովի կողմից չեն նախաձեռնվել նաև ալերգիան հաստատող կամ հերքող հետագա հետազոտություններ։

Երիտասարդը կանչվել է կենտրոնական բժշկական հանձնաժողով հուլիսի 24-ին, հաջորդ օրն իսկ տեղեկացվել, որ համարվում է ծառայության համար պիտանի և մեկնում ծառայության հուլիսի 28-ին։

Այսօր դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահազանգել Պաշտպանության նախարարության թեժ գիծ, էլեկտրոնային գրություններով դիմել ՀՀ պաշտպանության նախարարին և պետական վերահսկողության ծառայության պետին։

Խնդիրը հրատապ է, ժամանակը շտապեցնող։ Ըստ այդմ, ակնկալում ենք իրավասու պաշտոնատար անձանց արագ արձագանքը և նրանց կողմից իրավասու մարմիններին ուղղված համարժեք հանձնարարականներն առնվազն մեկօրյա ժամկետում՝ նախքան տղայի մեկնումը՝ ուղղված զորակոչիկի առողջական վիճակի հետազոտությանը և նրա իրավունքների վերականգնմանը։  

Անհրաժեշտ տեղեկույթի համար դիմել․

Նինա Կարապետյանց

հեռ․՝ 091193087

Արման Վեզիրյան

հեռ․՝ 095417979

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ