Հայտարարություն՝ խոշտանգման, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մասին

ՀՀ Արդարադատության նախարար՝ 

Ա. Հովհաննիսյանին

ՀՀ Գլխավոր դատախազ՝ 

Գ. Կոստանյանին

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ՝

Ա. Օսիկյանին

Մարդու Իրավունքների պաշտպան՝

Ա.Թաթոյանին

Հայտարարություն՝  խոշտանգման, արժանապատվությունը նվաստացնող

և անմարդկային վերաբերմունքի մասին

Հելսիկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ է դիմել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր  Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, և հայտնել է, որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. Սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն և այլն: ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաումս ծայրահեղ ծանր է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից և այլն:

Հրաչյա Գևորգյանը ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ: Հացադուլի մասին տեղյակ ենք պահվել Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակին և ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասրարակական   դիտորդական խմբին: Խմբերի այցելության պահին նրա մոտից այլ խուց են տեղափոխել իրեն աջակցող մեկ այլ կալանավորի, ինչի արդյունքում Գևորգյանը մնացել է անօգնական վիճակում: Հ.Գևորգյանը կալանավորվել է 2011թ., Առաջին ատյանի դատարանում դատավարությունը տևել է շուրջ 4 տարի 3 ամիս, իսկ Վերաքննիչ դատարանում 2016 թվականի փետրվարի 1-ից առ այսօր նիստերը հետձգվում են Գևորգյանի առողջական վիճակի պատճառով:  

 Հելսինկյան ասոցիացիան Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը գնահատում է որպես խոշտանգում, արժանապատվության նվաստացում և անմարդկային վերաբերմունք: Դիմում ենք վերոնշյալ անձանց իրենց իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել խոշտանգումները, արժանապատվությանը նվաստացումը և անմարդկային վերաբերմունքը անհապաղ դադարեցնելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ