ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. մարդու իրավունքների կոպիտ ու բազմակի խախտումներ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող մարդու իրավունքների կոպիտ ու բազմակի խախտումները։
Ժամանակակից աշխարհում պետության ժողովրդավարական լինելու կարևորագույն ցուցիչ իրավականությունը լրջագույն հարվածի տակ է դրվել, ինչը պարարտ հող է անձնիշխանության հաստատման համար։
Երբ վտանգվում է իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը, թիրախավորում, հետապնդվում, խոչընդոտվում է իրավապաշտպան գործունությունը, կալանավորում է փաստաբանը, ապա պարզ է դառնում, որ չի գործում որևէ իրավական ստանդարտ։
Քաղաքական իշխանությունները պարտավոր են զերծ մնալ դատաիրավական համակարգի նկատմամբ ցանկացած ազդեցությունից, իսկ վերջիններս պարտավոր են ենթարկվել բացառապես Սահմանադրությանն ու օրենքներին։
Իշխանությունները պարտավոր են անհապաղ և տեսանելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի իրավունքի գերակայությունը և որպես գործուն քայլ՝ անհապաղ ազատ արձակել կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp

Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.