Skip to main content

Հայտարարություն

Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է
Անչափահասների մասնակցությամբ երեկվանից տարածվող բռնություն պարունակող տեսանյութը չի կարող ընդունելի լինել և սահմանափակվել «հերթապահ» քննադատությամբ։ Հասարակության բոլոր, ներառյալ իշխանական ու պաշտոնական շրջանակների կողմից կիրառվող ու երբեմն քաջալերվող բռնությունը, վենդետաները, այլ հանցանքները չեն արժանանում պատշաճ քննության ու արձագանքի, այն է’ հանցանքը մնում է անպատիժ և ծնում էլ ավելի մեծ հանցանք։ Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն պետությունն է իրավասու ինստիտուտներով ու կառույցներով։ Խնդրի լուծումը ոչ միայն և ոչ այնքան պատժիչ կամ ռեպրեսիվ, այլ կանխարգելիչ միջոցներն են, ինչը չի գործում։
Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտների և Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի միջև տեղի ունեցածի համար պետք է պատասխանատվության կանչվեն նաև բոլոր այն անձին, որոնք պարտավոր էին կանխել այդ ամենը (դպրոցի ու քոլեջի պատասխանատուներ, համայնքային ծառայողներ (ոստիկան, սոցծառայող), այլք)։
Իշխանության բարձրագույն պաշտոնյաները պարտավոր են գիտակցել, որ իրենց կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության խոսքն է նաև պատճառ դառնում այսօրինակ դեպքերի։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է բռնությունն ու ատելության տարածումը, և իշխանություններից պահանջում է իրական և ինստիտուցիոնալ լուծումներ կիրառել։

Թողնել մեկնաբանություն