Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը ընդդեմ Իրավունք թերթի. Տեսանյութ

Համահայցվորները, որոնց թվում են՝ Լիլի Մինասյանը, Աննա Նիկողոսյանը, Աննա Շահնազարյանը, Արաքսյա Հակոբյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Դավիթ Թադևոսյանը, Էլվիրա Մելիքսեթյանը, Գայանե Առուստամյանը, Գայանե Ղազարյանը, Լուսինե, Սաղումյանը, Մամիկոն, Հովսեփյանը, Նվարդ Մարգարյանը, Պերճուհի Կաժոյանը, Վահանչերազ Իշխանյանը, Վահան Սեդրակյանը, Վարդան Համբարձումյանը, պահանջում են թերթից հերքում տպել և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար 5 միլիոն ՀՀ դրամ վճարել: «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի ընդդեմ հայցը ներկայացվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրված հոդվածի համար։ Հ․ Գալաջյանը հոդվածում ներկայացրել է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ», տպագրելով նաև իրենց ֆեյսբուքյան էջերի հղումները։ Հոդվածով նա կոչ է անում պայքարել այդ մարդկանց դեմ և այդ երևույթի դեմ, խեղաթյուրելով փաստերը՝ արատավորել և վիրավորել է համահայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Ըստ հայցվորների այդ հոդվածը պարունակում է նաև  ատելության և խտրականության կոչ: Կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները, հարցեր տվեցին միմյանց:
Դատարանը հայտարարեց դատաքննությունը ավարտված, սույն գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 30-ին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:

Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի՝  ETV-ի համար:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ