ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի եւ այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրում ենք հետեւյալը:
Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական եւ կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ, անաչառ եւ հեղինակավոր դատական իշխանության չափանիշները, գործադիր իշխանության եւ իշխող քաղաքական ուժի ձեռքում ծառայել են որպես պետության զավթման կարեւոր գործիք։ ՍԴ-ի այդ դերակատարությունը դրսեւորվել է հատկապես համապետական ընտրությունների, ինչպես նաեւ հանրաքվեների հետ կապված վեճերով, երբ բարձր դատարանն անկարող է եղել պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ ազատությունները:
2015թ. դեկտեմբերի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունները, լեգիտիմության հետ կապված բոլոր ավանդական խնդիրներով հանդերձ, հասարակության կողմից արդարացիորեն ընկալվեցին որպես իշխող վերնախավի կողմից ձեւավորված արատավոր համակարգի հավերժացման փորձ։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դարձավ այն, որ Հանրապետական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրական դատարանի՝ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված ինքնավարության եւ քաղաքական ազդեցություններից զերծ լինելու սկզբունքն ու կարգավորումները, 2018թ. մարտի 2-ին ՍԴ անդամ, իսկ մարտի 23-ին` ՍԴ նախագահ դարձրեց իրենց կուսակից Հրայր Թովմասյանին՝ դրանով իսկ այլափոխելով Սահմանադրության յոթերորդ գլխի՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող դրույթների բովանդակությունը։
2018 թվականի քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանը մտավ կարեւոր շրջան, որի նպատակն ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգ անցումն էր։ Այս անցումային շրջանի առաջին երկու փուլերում ժողովրդի ճնշմամբ ու քվեով ձեւավորվեցին իշխանության նախ` գործադիր, ապա` օրենսդիր ճյուղերը։ Բնականաբար, հաջորդ փուլում ենթադրվում է դատական համակարգի լեգիտիմացում, երրորդ իշխանության մաքրում կոռուպցիայից եւ նախկին ռեժիմի քաղաքական եւ տնտեսական շահերը սպասարկողի կարգավիճակի վերացում։
Այս ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել որեւէ այլ ընթացակարգով, քան Սահմանադրության ապահովման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմինների կոնսենսուալ համաձայնության միջոցով:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սույնով կոչ է անում.
05․07․2019
© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.
Թողնել մեկնաբանություն