Մամուլի հաղորդագրություն

2018թ․ մարտի 19-ին, ժամը 11.00-13.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform, www.civicsolidarity.org) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ. Արդարդատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացման արարողությանը։

Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Ամբողջական զեկույցը հասանելի է www.hahr.amկայքում (տես՝ https://goo.gl/2d6yyi):

Զեկույցը ներկայացրեց Լեհաստանում Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու Ջոանա Սմետեկը։

Միջոցառմանը ներկա էին Հայստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ժուռնալիստներ, ակտիվիստներ։

 Առաքելությունը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 3-9-ըԵրևանում, նպատակ ունենալով հաստատել «Սասնա ծռերի» դատավարություններում մեղադրյալների պաշտպան փաստաբանների առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ փաստերը: Առաքելության պատվիրակներն անցկացրել են 33 հարցազրույց 45 փաստաբանների, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև Հայաստանի իշխանություններիների ներկայացուցիչների հետ:

 «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

Էլ․փոստ՝ .

www. hahr.am, www.hrtv.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ