Փաստորեն, վերջին տասնամյակների ընթացքում դիսկրիմինացիոն հայացքները ոչ միայն չեն նվազել, այլ նոր թափ են հավաքել` ընդգրկելով նոր փոքրամասնական խմբեր, որոնք ինչ-որ կերպ տարբերվում են մեծամասնությունից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր իրավունքները պաշտպանված լինեն, սակայն մերժում ենք բոլորին հավասար պաշտպանություն ապահովելու գաղափարը:
Այսօր անհրաժեշտություն է ստեղծվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն ու ազատություններն են, որոնք վայելելու իրավունք ունեն բոլոր մարդիկ անկախ սեռից, կրոնից, էթնիկ կամ այլ հատկանիշներից: Ժամանակն է եկել, որ մեծամասնությունը չհամարի, որ միակ ճշմարիտ տեսակետը կամ ապրելակերպն իրենն է: Եկեք տեղ թողնենք այլախոհությանը անկախ նրանից, թե դա մեզ համար ընդունելի է, թե ոչ:
Թողնել մեկնաբանություն