«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի հանձնուքը վաճառել են

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա  Գևորգյանը մեզ տեղեկացրել է, որ իր մոր բերած հանձնուքը հրաժարվում են վերադարձնել: Նա հայտնել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ինքը հացադուլ էր անում, այդ ժամանակահատվածում իր թոշակառու մայրն իրեն հանձնուք է բերել, բայց, Խոջոյան Գևորգ անունով «ռեժիմնիկը» վերցրելէ  այդ հանձնուքը՝ պայմանով, որ այն կվերադարձնի հացադուլից հետո: Սակայն, Հրաչյա Գևորգյանը տեղեկացնում է, որ այդ հանձնունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել: Գևորգյանի խոսքերով՝ այդ հանձնուքը վաճառել են «կարանտինի» մեջ գտնվող կալանավորներին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ