«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին բռնության է ենթարկվել կալանավոր Հրաչյա Գևորգյանը

Երեկ  Հելսինկյան ասոցիացիա տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին  բռնության է ենթարկվել աշխատակիցների կողմից կալանավոր Հրաչյա Գևորգյանը:

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը վերջերս իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի միջոցով նամակներ էր ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին և Նաիրա Զոհրաբյանին: Նամակներում նա տեղեկացրել էր  իր նկատմամաբ իրականացվող ճնշումների և մի շարք այլ խնդիրների մասին:

Մենք տեղեկացանք, որ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը Հրաչյա Գևորգյանի նամակների հիման վրա հարցումներ են ուղարկել համապատասխան պաշտոնյաների:

Հրաչյա Գևորգյանը ենթադրում է, որ իր նկատմամաբ կատարված բռնությունը իր գրած նամակների պատճառով է:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականից և ունի առողջական խնդիրներ: Նա դժվարությամբ է խոսում և ունի տեղաշարժվելու խնդիր և տեղաշարժն իրականացնում է սայլակի միջոցով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ