Պ.Հայրիկյանը դատարան կգա իր ցուցմունք տալու ժամանակ

Դատական նիստին ցուցմունք են տվել տուժող` Պ. Հայրիկյանի կինը`Սուսաննա Ավագյանը, ով հայտնել է, որ լսել է խուլ կրակոցի ձայն, ապա շտապ դուրս եկել շքամուտք և տեսել, թէ ինչպես է ամուսինը գետնին ընկած, կրծքավանդակից վերև վիրավորված, իսկ աղջիկը՝Նարե Հայրիկյանը, նույնպես լսել է խուլ պայթյունի ձայն, հայտնելով նաև, որ դեպքից առաջ հարևանուհու աղջիկը նկատել է սև շորերով և սև գլխարկով մի մարդու:

Պ. Հայրիկյանի հարևանուհու` վկա Ս.Գևորգյանի, դատարանում տրված ցուցմունքը հակասում էր նախաքննության ժամանակ տրված ցուցմունքին, որի վերաբերյալ Խ. Պողոսյանի պաշտպան`Լ.Ավետիսյանի հայտարարությանը ի պատասխան վկան հայտնել է, որ “ես քննիչին պատմում էի ինքը գրում էր, հետո, որ կարդացի ասեցի սա իրականությանը չի համապատասխանում քննիչը ասեց ոչինչ”: Ցուցմունք է տվել նաև վկա Խ.Ջանազյանը: Տուժող Պ.Հայրիկյանը թեև Հայաստանում է, սակայն դատարան չէր ներկայացել բուժման մեջ գտնվելու պատճառով, ըստ վերջինիս ներկայացուցչի հայտարարության` Պ.Հայրիկյանը դատարան կգա իր ցուցմունք տալու ժամանակ:

 

Դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Խ.Պողոսյանի առողջական վիճակը վատանալու պատճառով, վերջինս տառապում է շաքարախտով:

 

Հաջորդ դատական նիստը կկայանա 07.06.2013թ. ժ. 12:00.

 

 

Լուսանկարը`Հելսինկյան ասոցիացիայի:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ