Սպանության մեջ մեղադրվողի մայրը պնդում է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

eTV-ի հետ զրույցում Կունգորցևի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասել է, որ որդուն ծեծի են ենթարկել ոստիկանության բաժնում՝ ստիպելով խոստովանել մեղքը, սակայն, մոր պնդմամբ, տղան երբեք չի ընդունի մի բան, որ չի արել: Նշենք, որ Կունգորցևը վերջերս էր համաներմամբ ազատվել: Մայրը պատմել է նաև, որ իր որդու դեմ մեղադրանք է առաջադրվել միայն նրա համար, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 12-ին, նա Վանաձորի Երկաթուղայինների այգու մոտով է անցել, և դա ֆիքսել են նաև տեսախցիկները: Մրցումների համար Վանաձոր գնացած երևանցի տղաները վիճել են տեղի թիմի տղաների հետ հենց այն այգում, որտեղ վեճի հետևանքով Հովակիմյանը դանակահարվել է: Կունգորցևը ձերբակալվել է հենց դեպքի օրը՝ աշխատանքի վայրից, երեք օր պահվել է ոստիկանությունում, հետո տարվել է բանտ: Անահիտ Հարությունյանի խոսքով՝ ինքը որդուն երեկ տեսել է բանտում և հայտնաբերել է, որ նա կաղում էր: Տղան մորն ասել է, որ իրեն ծեծել են մի քանի ոստիկաններ: Մոր հետ հանդիպման ժամանակ Կունգորցևը նրան նամակ է փոխանցել՝ խնդրելով հրապարակել: Նամակում մեղադրյալը գրում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե Կունգորցևն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Կունգորցևը նաև գրել է, որ ինքն անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլի է նստել նաև Միհրան Մելքոնյանը, որն իր հետ գտնվում է նույն խցում:

  Տեղեկատվությունը՝ Epress.am-ի

  Տեսանյութը՝ eTV-ի:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ