Ստամոսքի խոցը վիրահատելուց հետո, առանց կարերը հանելու դատապարտյալին փորձում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց
Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հովակիմյանի խոցը պայթել է, որին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վիրահատել: Սակայն, նրա մորը՝ Վալենտինա Այվազյանին, տեղեկացրել են, որ երկուշաբթի Հովակիմյանին նորից պետք է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է Վալենտինա Այվազյանը: Վերջինս նաև ասել է, որ իր որդու կարերը դեռ չեն հանել, նրա կողքից խողովակներ են կախված և արտադրություն ունի:
«Այդ կարերով ու շլանգով, ես չեմ հասկանում, ինչպես կարող են նրան տեղափոխել: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել: Միայն չորս օր պահանջվեց, որ ինձ ՑԲ-ից թուղթ տվեցին, որ ես՝ որպես խնամակալ կարողանամ խնամել որդուս»,- ասաց Վալենտինա Այվազյանը:
Այս պահին Հարություն Հովակիմյանը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունքում:
Իդեպ, Վալենտինա Այվազյանը տեղեկացրել է, որ իր որդին նաև ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի:
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp

Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.