Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատակaն նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է  լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:

Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40:  Իդեպ,  Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:      

Նշենք, որ ամիսներ առաջ  գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:

Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ