Skip to main content

Կարեն Կունգուրցեվի գործ. դիտորդի տեսակետ, վկայի ցուցմունք, փաստաբանի հայտարարություն

Հունվարի 26-ին տեղի ունեցած նիստին  Ռ․ Սարգսյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմի հարցերի դեմ մեղադրողի անհիմն առարկություննրի պատճառով վիճաբանություն է սկսվել Կ.Կունգուրցևի և  մեղադրող դատախազի միջև, ինչից հետո ուղերցող ոստիկանները ամբաստանյալին դուրս են տարել դատական նիստերի դահլիճից, այնուհետև մեղադրող Պ․ Մարտիրոսյանը վազել է Կունգուրցևի հետևից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների Պ․ Մարտիրոսյանը փորձել էր թքել Կունգուրցևի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան։ Այդ ընթացքում դատական նիստերի դահլիճից նաև կարգադրիչների կողմից դուրս է բերվել Կունգուրցևի մայրը, սակայն դատավորը այդպիսի կարգադրություն չէր տվել։ Կարգադրիչները չափից ավելի կոպիտ կերպով էին վարվել նաև Կունգուրցևի մոր հետ և կարգադրիչներից մեկը նույնիսկ փորձել էր աստիճաններից ներքև հրել նրան։ Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներ՝ Էդ. Դանիելյանի, Ա.Վեզիրյանի հետ զրույցի ժամանակ դատավորը ոչ միայն չքննադատեց կարգադրիչների պահվածքը, այլ նաև փորձեց պաշտպանել նրանց։ 
Դատարանում վկայություն տված վկաների ցուցմունքները հակասում են նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներին, ինչպես նաև քրեական գործում առկա են բազմաթիվ հիմքեր, որոնք հիմնավորում են Կ.Կունգուրցևի անմեղությունը: Դատական նիստերի ընթացքում վկաների տրված ցուցմունքներին և ամբաստանյալի պաշտպան՝ Ա.Պապիկյանի հայտարարությունը դիտեք  ստորև ներկայացված տեսանյութերում:

Տեսանյութերը՝ Հելսինկյան ասոցիացիայի:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *