Skip to main content

Մուշեղ Շուշանյանը հերթական նկատողությունը ստացավ

Մուշեղ Շուշանյանը եւ մի խումբ այլ փաստաբաններ  հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ հայտարարելով, որ զննության անվան տակ խուզարկություն է կատարվում: Նրանք  նշում էին, որ  խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ դատարաններում տեղադրվեն    զննության համար նախատեսված սկաներ սարքեր:

    «Սասնա ծռեր»-ի գործով  փաստաբանները նշում էին, որ կարգադրիչները խտրական վերաբերմունք են դրսեւորում որոշ պաշտպանների նկատմամբ՝ հայտարարելով, թե նրանց մոտ արգելված իր կա:

  Սակայն Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց   Մուշեղ Շուշանյանին ճանաչել մեղավոր փաստաբանի վարքագծի կանոնների խախտման համար: Նա  ստացավ նկատողություն:

 ՓՊ խորհուրդը կրկին չթույլատրեց տեսանկարահանումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով